Դասի թեման-
Թթվածին քիմիական տարրը:Թթվածինը բնության մեջ:Թթվածնի ստացումը
Դասի նպատակը և խնդիրները
-Համակարգել և զարգացնել աշակերտների գիտելիքները թթվածին տարրի և պարզ նյութի մասին :Թթվածինը բնության մեջ:
Ծանոթացնել թթվածնի ստացման լաբորատոր և արդյունաբերական եղանակների հետ: Զարգացնել լաբորատոր սարքավորուների հետ աշխատելու հմտություններ:
Ամրապնդել պարզ ևբարդ նյութերի հարաբերական մոլեկուլային զանգվածները, միացություններում տարրերի զանգվածային բաժինները հաշվելու հմտություններ:
Դաստիարակել հոգատար վերաբերմունք բնության նկատմամբ:
Սարքավորումներ և նյութեր-
Պարբերական համակարգ,թթվածնի շրջապտույտը բնության մեջ –սխեմա,կալիումի պերմանգանատ,փորձանոթ, սպիրտայրոց,գազատար խողովակ:
Դասի ընթացքը-1.Կազմակերպչական աշխատանքներ
2.Խթանում-
ա)Ո՞րն է քիմիան ուսումնասիրելու ճանապարհը՝-(քիմիական երևույթ-ատոմ-մոլեկուլ-նյութեր- քիմիական փոխարկումներ)
բ)Ինչպիսի՞ նյութեր գիտեք:
գ)Ինչ եք կարծում սկզբում ո՞ր նյութերը պետք է ուսումնասիրել- պարզ թե՞ բարդ:
Այսօր մենք ևս ուսումնասիրելու ենք պարզ նյութ,իսկ թե որը կպատասխանեք դուք :
Պատկերացնենք ամառ է և դուք ծովափում եք:Հանկարծ ձեր ընկերներից մեկը սկսում է խեղդվել:Ի՞նչ գործողություններ կձեռնարկեք դուք:
Հիմա պատկերացնենք, որ դուք փորձասեղանի մոտ փորձ եք կատարում և անզգուշաբար շրջում եք այրվող սպիրտայրոցը:Ինչպե՞ս կվարվեք հրդեհը մարելու համար:Ինչու՞:
Քննարկումներից հետո գրում ենք տետրերում դասի թեման՝<<Թթվածին >>և գրում այն պլանը որով պետք է ուսումնասիրվի թեման(նախապես ունենալ գրատախտակին գրված):
ա)Դիրքը պարբերական համակարգում:
բ)Թթվածնի ատոմի նշանը,անվանումը ը մեկնաբանումը,իզոտոպերը,հարաբերական ատոմային զագվածը, վալենտականությունը,օքսիդացման աստիճանը,ատոմի կառուցվածքը:
գ)Թթվածին պարզ նյութը:
դ)Թթվածինը բնության մեջ:
ե)Թթվածնի ստացումը:
3.Իմաստի ընկալում-աշխատել խմբերով:Ատոմային թթվածնի ուսումնասիրումը կատարել սխեմայով:
Ի՞նչ է նշանակում բնութագրել ատոմը` կառուցվածք- բաղադրություն- հատկություններ:
Նշանակում է՝ բաղադրությունը- որոշել ատոմում պրոտոնների, էլեկտրոնների և նեյտրոնների թիվը:Կառուցվածքը-էլեկտրոնների բաշխումը էներգիական մակարդակներում,արտաքին էներգիական մակարդակում էլեկտրոնների թիվը :
Հատկությունները-հարաբերական ատոմային զանգվածը, էլեկտրաբացասականությունը՝3,5 ,ակտիվ օքսիդիչ է,վալենտականությունը երկուս է,
Բաղադրությունը-երկու ատոմ թթվածին
Կառուցվածքը-գծային կառուցվածք՝O=O, ոչ բևեռային կովալենտ կապ
Հատկությունները-մոլեկուլը ոչ բևեռային է,սովորական պայմաններում ոչ ակտիվ,հարաբերական մոլեկուլային զանգվածը՝32:
Նյութի բաղադրությունը-մեծ քանակությամբ ոչ բևեռային O2—մոլեկուլներ
Նյութի կառուցվածքը-մոլեկուլային բյուրեղացանց,մոլեկուլների միջը կապը թույլ է
Նյութի հատկությունները-անգուն, անհոտ ,անհամ գազ է,-1830C –ում հեղուկ է, -1930C-ում պնդանում է:
Թթվածինը բնության մեջ
Ազատ վիճակում-Մթնոլորտում 21%,հիդրոսֆերայում ՝ լուծված վիճակում(1մ3-ում 40գ)
Միացությունների ձևով-հողում,ավազում, լեռնային ապարներում,ջրում,բուսական և կենդանական օրգանիզմներում:
Մտածեք ,ինչի՞ համար է մեզ պետք թթվածինը(շնչելու)::Մարդն առանց սնվելու կարող է ապրել տասնյակ օրեր,առանց ջրի մեկ շաբաթ,իսկ առանց թթվածնի մի քանի րոպե:Դուք լսել եք թթվածնային բարձիկների մասին ,որոնք օգտագործվում են հիվանդանոցներում:Դրանց մեջ մաքուր թթվածին է լցված: Իսկ որտեղի՞ց մաքուր թթվածին:
Եթե դու քաղաքապետ լինեիր ի՞նչ կանեիր քաղաքում օդը մաքուր պահելու համար:
ա)Ի՞նչ դեր են կատարում բույսերը:
Հետևություն-Բնության մեջ թթվածին ստացվում ֆոտոսինթեզի շնորհիվ:
6СО2 + 6Н2ОС6Н12О6 + 6О2
բ)Արդյունաբերության մեջ թթվածնի ստացումը ֆիզիկական թե՞ քիմիական երևույթի է:
Մենք ծանոթացանք բնության մեջ և արդյունաբերության մեջ թթվածնի ստացման եղանակների հետ: հետաքրքիր է հիմա այստեղ լաբորատորիայում մենք կարող ենք ստանալ թթվածին: Ինչ նյութեր պետք է օգտագործել դրա համար:
Ի՞նչ է պատկերված նկարում:Ինչպե՞ս պետք է հավաքել թթվածինը և ինչու՞:
Թթվածնի ստացումը
Տնային հանձնարարություն-Գրել փոքրիկ հեքիաթ <<Թթվածնիկ>>վերնագրով:
Оставьте свой комментарий
Авторизуйтесь, чтобы задавать вопросы.