Կրթությունը
գիտելիքների քանակը չէ,այլ լիակատար ըմբռնումն ու հմուտ կիրառումն
այն ամենի,ինչ գիտես:
Դիստերվեգ
Դասարան-8
Առարկա
---Քիմիա
Դասի թեման
Աղեր:
Դասակարգումը,քիմիական
հատկությունները, կիրառումը:
Դասի
նպատակը`գաղափար<Աղերի>մասին,որպես
անօրգանական միացությունների հիմնական դասերից մեկը:
Աշակերտը կիմանա
ա/ աղերի
սահմանումը,
բ/աղերի
անվանակարգումը,
գ/աղերի
քիմիական հատկությունները ,
դ/ կիրառումը
կենցաղում :
կկարողանա`
ա/ դասակարգել
աղերը և անվանել,
բ/ կազմել
աղերի բանաձևեր ,
գ /գրել
աղերի քիմիական հատկությունները բնութագրող քիմիական ռեակցիաների հավասարումներ:
կզարգանա`
ա) քիմիական ռեակցիաների հավասարումներ կազմելու կարողությունները,
բ/ շարունակել ձևավորել անօրգանական նյութերի ծագումնաբանական կապի մասին գիտելիքները,
դ/ քիմիական նյութերի և սարքավորումների հետ աշխատելու կարողությունները և հմտությունները,
ե/ կձևավորվի սեփական առողջության նկատմամբ հոգատար վերաբերմունք::
Կահավորանքը-( սարքավորումներ և նյութեր)
Անվտանգության
տեխնիկայի կանաներով ձևաթուղթ,փորձանոթներ ,կալան փորձանոթների համար,արծաթի նիտրատ, աղաթթու,բարիումի
քլորիդ ,ծծմբական թթու.սոդա, հայտանյութեր, համակարգիչ,պրոյեկտոր, դասի շնորհանդես:
Դասի
ընթացքը
- կազմակերպչական
աշխատանքներ
Խթանման փուլ
Դասը
սկսել և անցկացնել դասի շնորհանդեսի ցուցադրությամբ:
Սլայդ
1
Աշակերտներին
դիմել ուղորդող հարցով.
ա/
Ինչի՞ մասին է խոսում նկարը:
Նպատակը-Աշակերտները
ևս մեկ անգամ կկարևորեն սրտի դերը,որպես կենսականորեն կարևոր օրգանի և զուգահեռներ կանցկացնեն անօրգանական
նյութերի չորս դասերի միջև `,որպես քիմիայում սիրտ հանդիսացող
<<նյութի>> մեջ իբրև փոքրիկ մի <սրտիկի>:
Նյութ
բ/ Կատարել հետևյալ
աշխատանքները .
·
<<Օքսիդ>>,<<Թթու>>,<<Հիդրօքսիդ>> քարերով տնակի կառուցում:
Աշխատանքը կատարել
շարքերով,յուրաքանչյուր շարքի մեկ տնակի կառուցում,միաժամանակ համապատասխան դասի սահմանում և
դասակարգում;Դժվարությունների դեպքում մյուս շարքերի աշակերտները կարող են օգնել:
Անհատական
աշխատանք` ով առաջինը կվերջացնի:
·
Գիտելիքների ստուգում
Աշխատանք շարքերով:
Գիտելիքների ստուգում
Նպատակը-Պարզել
համապատասխան թեմաներից աշակերտների ունեցած
գիտելիքները և նրանց նախապատրաստել նոր նյութի հաղորդմանը:
Իմաստի
ընկալում
ա/
Համեմատել H2SO4
և ZnSO4 բանաձևերը:
Խմբային
աշխատանք-բոլոր խմբերը
կատարում են նույն աշխատանքը:
Նպատակը-Քննարկման արդյունքում աշակերտները կտարբերեն
աղերը որպես անօրգանական նյութերի չորրորդ դասի և կկարողանան սահմանել:
բ/ Համեմատել
КHCO3, Na2SO3, և Mg(OH)Cl
բանաձևերը:
Խմբային
աշխատանք- բոլոր խմբերը
կատարում են նույն աշխատանքը:
Նպատակը-Քննարկման արդյունքում աշակերտները կկարողանան
դասակարգել աղերը` <Թթվային>, <Չեզոք>, <Հիմնային >և կտան համապատասխան սահմանումները:
Այս
երկու աշխատանքների արդյունքում աշակերտները կհայտնվեն հաջողության աստիճանի առաջին
մակարդակում;
(4-միավոր)
դ/ Կատարել Առաջադրանք -2 և Առաջադրանք-3-ը:
Խմբային
աշխատանք-Առաջադրանք -2 ,խմբերին խառը բաժանել երկու շարքերը:
Խմբային
աշխատանք- Առաջադրանք-3-յուրաքանչյուր խմբի մեկ բանաձև:
Նպատակը-Առաջադրանքի կատարման արդյունքում
աշակերտները կկարողանան կիրառել ունեցած գիտելիքները`դասակարգել,անվանել և կազմել աղերի բանաձևեր:
Այս
երկու աշխատանքների արդյունքում աշակերտները կհայտնվեն հաջողության աստիճանի երկրորդ մակարդակում;
(5-6
միավոր)
դ/ Կատարել` Առաջադրանք-4
Նախ մեկ անգամ ևս հիշել անվտանգության կանոնները քիմիայի լաբորատորիայում;
Անվտանգության
կանոններ
•
Քիմիայի լաբորատորիայում պահպանի´ր
անվտանգության կանոնները :
•
Թթուների և հիմքերի հետ զգույշ աշխատի´ր:
•
Թթուն մաշկի կամ
հագուստի վրա թափվելիս պետք է լվանալ (NaHCO3)` սոդայի լուծույթով
,ապա ջրով, իսկ ալկալու դեպքում` բորաթթվի (H3BO3)
լուծույթով ,ապա` ջրով:
•
Աղերը փոխազդում են -խմբային
աշխատանք,թվարկել ի՞նչ նյութեր են փոխազդում և ի՞նչ նյութեր են առաջանում:
Առաջադրանք-4 -անհատական աշխատանք` ով առաջինը կվերջացնի:
Նպատակը-Առաջադրանքի կատարման արդյունքում
աշակերտները կկամրապնդեն ստացած գիտելիքները և կզարգացնեն հավասարումներ գրելու կարողությունները:
Այս
երկու աշխատանքների արդյունքում աշակերտները կհայտնվեն հաջողության աստիճանի երրորդ մակարդակում;
Մեկնաբանել
սլաքները: (7-8 միավոր)
Կշռադատման
փուլ
ե/ Խմբային աշխատանք
Խումբ-1
խումբ-2
Նպատակը-Առաջադրանքի կատարման արդյունքում
աշակերտները կկարողանան կիրառել
ստացած գիտելիքները տարբեր իրավիճակներում
Այս
կատարման աշխատանքի արդյունքում աշակերտները կհայտնվեն հաջողության աստիճանի չորրորդ մակարդակում;
(9-10
միավոր)
Սիրտը
ե՞րբ է աշխատում : Երբ մղում է
արյուն:Մեր <նյութ -սիրտն > էլ կաշխատի եթե ամբողջությամբ ծանոթանանք
անօրգանական նյութերի դասերի միջև գենետիկական կապերի հետ;
Խնդրահարույց իրավիճակ-
Ն.Աշտարակեցու թիվ 1 դպրոցի
8բ դասարանի
աշակերտներին
Աշտարակ քաղաքի բնակիչ`
Ա. Մարգարյան
Սիրելի աշակերտներ ,մեր խանութի նկուղը
մաքրելիս գտել ենք արկղիկ,որտեղ գտնվում են թափանցիկ լուծույթներով երեք ապակե
սրվակներ:Սրվակների պիտակների վրա գրված բանաձևերը մաքրված են,բայց արկղիկում պահպանված
թղթի վրա
երևում են թթու,և
հիմք
բառերը :Օգնեք
մեզ պարզելու
սրվակներում պարունակվող
նյութերը:
Կանխավ հայտնում եմ իմ
շնորհակալությունը:
հայտանյութ
|
լակմուս
|
մեթիլօրանժ
|
ֆենոլֆտալեին
|
HCl
|
կարմիր
|
կարմիր
|
անգույն
|
KOH
|
կապույտ
|
դեղին
|
մորեգույն
|
Տնային
հանձնարարություն.-Գրել տանը օգտագործվող աղերի բանաձևերը,
անունները և նշանակությւնը և հետևյալ առաջադրանքները.
Ավարտիր միտքը
- Եթե
ես քիմիայի ուսուցչուհի լինեի, ……
- Այսօրվա
դասը ինձ հնարավորություն տվեց…..
- Դասի
ընթացքում ես …..
- Հաջորդ դասին
ես կուզենայի ……
-
Դասի ավարտին իմ տրամադրությունը……………
Ինչպիսի՞ն է քո տրամադրությունը:
Оставьте свой комментарий
Авторизуйтесь, чтобы задавать вопросы.