Главная / Химия / Конспект урока по химии на тему (8 класс)

Конспект урока по химии на тему (8 класс)

ԴԱՍԻ ԹԵՄԱՆ-Հիմքեր

ԴԱՍԻ ՆՊԱՏԱԿԸ-

  • Ընդհանրացնել և համակարգել աշակերտների գիտելիքները հիմքերի, նրանց բաղադրության ,դասակարգման և քիմիական հատկությունների վերաբերյալ:

  • Ձևավորել հասկացություն չեզոքացման ռեակցիայի վերաբերյալ:

  • Զարգացնել քիմիական ռեակցիաների հավասարումներ կազմելու կարողություններ :

  • Զարգացնել քիմիական նյութերի և սարքավորումների հետ աշխատելու

կարողություններ:


ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ և ՆՅՈՒԹԵՐ-


նատրիում,ջուր,հայտանյութ,նատրիումի հիդրօքսիդի լուծույթ,ծծմբական թթու, աղաթթու, հիմքերի հետ աշխատելիս անվտանգության կանոնների պահպանման հրահանգ, լուծելիության աղյուսակ:


ԴԱՍԻ ԸՆԹԱՑՔԸ

1.Կազմակերպչական աշխատանքներ

2.Խթանում:

ա)Ո՞ր նյութերն են կոչվում օքսիդներ:

բ)Որո՞նք են թթվային օքսիդները. SO2, CaO,BaO,CO2, MgO,P2O5

գ)Ո՞ր նյութերն են կոչվում թթուներ:

դ) Zn, ZnO, Hg ո՞ր նյութերն են փոխազդում H2SO4-ի հետ:Գրել քիմիական ռեակցիաների հավասարումները:

գ) Լուծել խաչբառը




h

ա

յ

տ

ա

ն

յ

ու

թ



օ

ք

ս

ի

դ




ծ

ծ

մ

բ

ա

ջ

ր

ա

ծ

ն

ա

կ

ա

ն


ք

ի

մ

ի

ա



թ

թ

ու

ն

ե

ր


է

լ

ե

կ

տ

ր

ո

ն
















1.Նյութեր ,որոնց օգնությամբ որոշվում է լուծույթի միջավայրը:

2.Երկտարր միացություններ ,որտեղ թթվածիննը ցուցաբերում է -2 օքսիդացման աստիճան:

3.Անթթվածին թթու:

4.Գիտություն ,որն ուսումնասիրում է նյութերի բաղադրությունը, կառուցվածքը,այլ նյութերի փոխարկվելը:

5.Բարդ նյութեր, որոնց բաղադրության մեջ կա և ջրածին և թթվային մնացորդ:

6.Բացասական լիցք կրող տարրական մասնիկ:

Տետրերում գրել դասի վերնագիրը՝ <<Հիմքեր>>: Այս դասաժամին մենք միասին պիտի փորձենք բարձրանալ Արա լեռան գագաթը, որին սակայն այսօր կանվանենք Հիմքերի լեռ: Դուք գիտեք ,որ լեռան բարձրությունը 2577մ է, իսկ լեռ բարձրանալը այդքան հեշտ չէ և բարձրանալիս հաճախ խոչնդոտներ և դժվարություններ են հանդիպում:Իսկ ի՞նչ դժվարությունների մենք կհանդիպենք Հիմքերի լեռ բարձրանալիս:Որպես կարգախոս ես առաջարկում եմ ՝

Հասնել լեռան գագաթին և ոչ թե գլորվել անդունդը:

Արայի լեռը գտնվում է Հայաստանի Կոտայքի և Արագածոտն մարզերում:

Արայի լեռան անունը գալիս է հայ դիցաբանական աստծո՝ Արա Գեղեցիկի անունից, քանի որ լեռան գագաթները հեռվից (օր.՝ Երևանից) նայելիս՝ նմանվում են պառկած մի մարդու՝ Արային, ով ըստ հայկական դիցաբանության իր ներքևի դաշտում է ճակատամարտել Ասորեստանի սեր տենչացող թագուհու՝ Շամիրամի հետ: Այստեղ է ընկել իր կնոջը` Նվարդին, հավատարիմ մնացած հայոց թագավորը, որի արնաշաղախ մարմինը Նինոս արքայի հեշտասեր այրու` Շամիրամի հրամանով դրել են ժայռախորշում, որ արալեզները կենդանացնեն նրան: Արայի լեռան փեշին գտնվող՝ Եղվարդ գյուղի բնակիչները, Արայի քիթը ներկայացնող գագաթնաքարը անվանում են՝ Աքլորաքար, քանի որ լեռան ամենաբարձր գագաթն է: Այս փոքր տարածքում կարելի է տեսնել Հայաստանի բուսականության գլխավոր տիպերը՝ կիսանապատ, տափաստան, մարգագետնային տափաստան, անտառ և մարգագետին, բարձր խոտազգի մասեր, ժայռի և թմբի բուսականություն և տափաստանի թփուտներ:

hello_html_m3c6219b.pnghello_html_23d37b7f.gifhello_html_cdbe083.gifhello_html_4f86efd5.gifhello_html_m58ee8478.gif



Եվ այսպես դեպի լեռան գագաթը:Մինչև լեռան գագաթը հասնելը դուք պետք է հաղթահարեք հինգ արգելքներ:Ձեր ակտիվության համար դուք կստանաք աուրիկներ:Աուրումը՝ գիտեք ոսկու լատիներեն անվանումն է:Դպրոցից լեռան ստորոտը հասնելը մենք պետք է կամ ոտքով գնանք կամ էլ մեքենայով:Մեքենայով գնալու համար մենք պետք է որոշ աշխատանք կատարենք: Փորձասեղանին դրված է մետաղական նատրիում և ջրով փորձանոթ:Մետաղական նատրիումից փոքրիկ կտոր գցել ջրի մեջ: Ի՞նչ է տեղի ունենում , բացատրել և գրել ռեակցիայի հավասարումը /2Na+2H2O=2NaOH+H2/

Առաջացած նյութը անվանում են հիդրօքսիդ : Գրել հիդրօքսիդների բանաձևեր և տալ սահմանումը:

Մենք արդեն լեռան ստորոտում ենք: Արդեն ժամանակն է լեռը բարձրանալու:Բարձրանալու ենք խմբերով:

Հանձնարարություն-1 Յուրաքանչյուր խումբ դասակարգում է հանձնարարված նյութերի շարքը՝օքսիդ, հիմք ,թթու:

ա)MgO, HCl, SO2, LiOH, H3PO4,Fe(OH)2, Cu(OH)2

բ)CuO, Zn(OH)2, H2SO4, HF,CO2, Ba(OH)2, KOH

գ) Fe(OH)3,Al2O3,SO2, Fe(OH)2, H2SiO3,HBr,Ca(OH)2

դ)KOH, Na2O,Cu(OH)2, ,HNO3, P2O5, HI, LiOH

ե)NaOH,K2O,H2S,H2CO3, Fe(OH)2,NO2,Al(OH)3

Առաջին դժվարությունը հաղթահարված է:

Տարբերում ենք լուծելի և անլուծելի հիմքեր:

Լուծելի հիմքերը ստացվում են ուղղակի ,իսկ անլուծելի հիմքերը անուղղակի ճանապարհով:

Հանձնարարություն-2

Առաջին հանձնարարության մեջ գտնել լուծվող և անլուծելի հիմքերը և գրել դրանց ստացման քիմիական ռեակցիայի հավասարումները.

Երկրորդ արգելքը ևս հաղթահարված է:

Ուսուցիչ-Վայ …………..Երեխաներ վատ եմ զգում:Ես գիտեի, որ կվատանամ ու ջուր էի նախապատրաստել ,որ ընթացքում խմեի,բայց այն խանվել է մեր ստացած նատրիումի հիդրօքսիդի լուծույթով բաժակի հետ:Կարող եք ինձ օգնել որոշել ո՞րն է ջրի բաժակը:

հայտանյութ

լակմուս

մեթիլօրանժ

ֆենոլֆտալեին

NaoH

կապույտ

դեղին

մորեգույն

KOH

կապույտ

դեղին

մորեգույն

Ուսուցիչ-Երրորդ արգելքը ևս հաղթահարված է:

Շարունակում ենք բարձրանալ լեռը: Lուծելի և անլուծելի հիմքերը փոխազդում են թթուների հետ:

2NaOH+H2SO4=Na2SO4+2H2O

Cu(OH)2,+ H2SO4=CuSO4+2H2O և ի տարբերություն լուծելի հիմքերի անլուծելի հիմքերը տաքացնելիս քայքայվում են: Cu(OH)2=)CuO+ H2O

Այստեղ անպայման պետք է ուշադրություն դարձնել՝ ալկալիների հետ աշխատելիս պահպանել անվտանգության տեխնիկայի կանոնները: Այդ հրահագը ձեր սեղաններին են ,ծանոթացեք նրա կանոններին:

Անվտանգության կանոնների հրահանգ

Ալկալիները մաշկի վրա թափվելիս՝ տեղային ազդեցություն են ունենում,մաշկը ստանում է խիստ այրվածք:Հետագայում օրգանիզմը թունավորվում է մկանային հյուսվածքների և ալկալու փոխազդեցության հետևանքով առաջացած և արյան մեջ անցած նյութերով:Հատկապես խիտ ալկալու լուծույթը ավելի խորն է ներթափանցում ,որովհետև այն լուծում է ճարպը,Շատ վտանգավոր է ,երբ այն ընկնում է աչքի մեջ ևառաջին օգնությունը ուշացնելիս կարող է առաջանալ կուրություն:Մաշկի այն հատվածը որտեղ թափվել է ալկալի պետք է երկար ժամանակ(10-15րոպե) լվանալ հոսող ջրի տակ:Աչքի մեջ ընկնելիս պետք է լվանալ բորաթթվի 0,2% լուծույթով:Պինդ ալկալիները խոնավածուծ են, այդ պատճառով էլ պահվում եմ պոլիէթիլենային կամ մեծ բերանով հաստ ապակյա տարաներում:

Հանձնարարություն 3

Առաջին աշխատանքի նյութերից որո՞նք են փոխազդում

ա) NaOH

բ) KOH

գ) CO2

Գրել քիմիական ռեակցիաների հավասարումները:



Ահա և հասանք գագաթ:Բայց այստեղ էլ մենք գործ ունենք:

Հանձնարարություն 4

-Ձեր ակտիվ աշխատանքի համար լեռան գագաթում հրավառություն է նախատեսված,իսկ Երկնքից թափվող հրե գունավոր կտորները Ձեզ համար կբերեն եռմակարդակ աշխատանք՝

I մակարդակ-Ո՞րն է «հինգերորդ ավելորդը»՝KOH, Al(OH)3, Ca(OH)2 ,NaOH, LiOH

II մակարդակ-……..+HCl=ZnCl2+H2O, CO2+Ba(OH)2=……………

IIIմակարդակ-Կշեռքի վրա հավասարակշռված են լուծույթներով երկու փորձանոթներ՝նատրիումի հիդրօքսիդի և կերակրի աղի լուծույթներ:Որոշ ժամանակ հետո ի՞նչ տեղի կունենա հավասարակշռված կշեռքի հետ:Ինչու՞:Գրել ընթացող ռեակցիայի հավասարումը:



hello_html_m4d466bb7.png

Конспект урока по химии на тему (8 класс)
  • Химия
Описание:

ԴԱՍԻ ՆՊԱՏԱԿԸ-

      Ընդհանրացնել և համակարգել աշակերտների գիտելիքները հիմքերի,  նրանց բաղադրության ,դասակարգման և քիմիական հատկությունների վերաբերյալ:

      Ձևավորել հասկացություն չեզոքացման ռեակցիայի  վերաբերյալ:

      Զարգացնել քիմիական ռեակցիաների հավասարումներ   կազմելու կարողություններ :

      Զարգացնել քիմիական նյութերի և սարքավորումների հետ աշխատելու

                                    կարողություններ:

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ և ՆՅՈՒԹԵՐ-

 

 նատրիում,ջուր,հայտանյութ,նատրիումի  հիդրօքսիդիլուծույթ,ծծմբականթթու,աղաթթու,հիմքերի հետ աշխատելիս   անվտանգության կանոնների պահպանման հրահանգ,լուծելիության   աղյուսակ:

 

 

Автор Маргарян Ануш Арамаисовна
Дата добавления 06.01.2015
Раздел Химия
Подраздел
Просмотров 339
Номер материала 36904
Скачать свидетельство о публикации

Оставьте свой комментарий:

Введите символы, которые изображены на картинке:

Получить новый код
* Обязательные для заполнения.


Комментарии:

↓ Показать еще коментарии ↓